Բիզնես 

Հայաստանի միջազգային պահուստները դեկտեմբերին կրճատվել են ավելի քան 762 մլն դոլարով

 Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2014 թ. դեկտեմբերին կազմել են 1 մլրդ 489.3  մլն դոլար`  մեկ ամսում նվազելով  762,3  մլն դոլարով։ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակի համաձայն`  միջազգային պահուստներից 945.4 միլիոնն արժեթղթեր են, իսկ կանխիկ արտարժույթը և ավանդները կազմել են 492.4 մլն: ԱՄՀ-ում փոխառության հատուկ իրավունքը (SDR) դեկտեմբերին կազմել է 6,2  մլն դոլար:


Դեկտեմբերին Հայաստանի արժութային շուկայում տեղի ունեցան լուրջ  տատանումներ: Դրամի արժեզրկման գործընթացը մեղմելու համար Կենտրոնական բանկը հանդե եկավ նոր գործիքով: ԿԲ-ը յուրաքանչյուր շաբաթ սահմանված չափի դոլար էր վաճառում առևտրային բանկերին:

Նույն շարքից