Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է Ռուսաստանի 30 խոշորագույն գործարարների ցանկը, որոնք 2014թ.-ին ամենամեծ եկամուտն են ստացել իրենց պատկանող անշարժ գույքի վարձակալությունից՝ գրասենյակներ, առևտրի կենտրոններ, հյուրանոցային և պահեստային համալիրներ:
Առաջին տեղը զբաղեցրել են «Կիևսկայա պլոշադ» («Киевская площадь») ձեռնարկության սեփականատերեր Զարախ Իլիևն ու Գոդ Նիսանովը։ Ընկերությունն այս հորիզոնականը զբաղեցնում է երրորդ տարին անընդմեջ:
Երկրորդ տեղում «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է, որը վարձակալությունից ավելի քան 1 մլրդ դոլար եկամուտ է ստացել:
«Տաշիրին», մասնավորապես, պատկանում է 19 առևտրային-ժամանցային կենտրոն, որոնք տեղակայված են Ռուսաստանի 9 քաղաքներում: Դրանց թվում է նաև «Ռիո» ցանցը:
Forbes-ի տվյալներով՝ երրորդ տեղում «ԻԿԵԱ-Մոս» ընկերությունն է:
Ռուսական «անշարժ գույքի արքաների» թվում հայտնվել են մի շարք խոշոր օտարերկրյա ընկերություններ, այդ թվում՝ թուրքական Enka-ն (7-րդ հորիզոնական), ամերիկյան ներդրումային հիմնադրամ Morgan Stanley Real Estate Investing-ը (18-րդ հորիզոնական), ամերիկյան Goldman Sachs բանկը (6-րդ հորիզոնական), ավստրիական Immofinanz-ը (13-րդ հորիզոնական), չեխական PPF Group-ը (20-րդ հորիզոնական), բրիտանական ներդրումային Atrium European Real Estate ընկերությունը (26-րդ հորիզոնական):
Ի դեպ, անցյալ տարի նույն աղյուսակը եզրափակել էր մեկ այլ հայազգի գործարար. Դանիլ Խաչատուրովին պատկանող ընկերությունն այս տարի դուրս է մնացել ցանկից: