Նավթի գների ներկայիս անկումը լիովին ձեռնտու է համաշխարհային տնտեսությանը: Նման կարծիք է հայտնել Համաշխարհային բանկի փոխնախագահ Ակսել վան Տրոստենբուրգը ճապոնական «Իոմիուրի» թերթին տված հարցազրույցում՝ փոխանցում է TASS-ը:
«Աշխարհը հիմնականում կազմված է նավթ արտահանող երկրներից: Դրա գների անկումը բարերար ազդեցություն կունենա, եթե մտածենք համաշխարհային տնտեսության կատեգորիաներով»,- ասել է նա:
Տրոստենբուրգի կարծիքով՝ ազատված միջոցները կարելի է ուղղել ենթակառուցվածքային նախագծերին և սոցիալական խնդիրների առավել ակտիվ լուծմանը: Նա ենթադրում է, որ այժմ կարող է խոսք լինել էներգակիրների գների համակարգի կտրուկ փոփոխության մասին: