Բիզնես 

«Գազպրոմը» Եվրոպա գազի արտահանման աճ է կանխատեսում

Գազպրոմ» էներգետիկ ընկերությունն ակնկալում է, որ մինչև 2017 թվականը եվրոպական երկրներ գազի արտահանման ծավալը կհասնի տարեկան 155-160 միլիարդ խորանարդի: Այդ մասին հայտարարել է ընկերության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը՝ ելույթ ունենալով Հոնկոնգում ներդրողի օրվա կապակցությամբ, հաղորդում է lenta.ru-ն:

 

«Հաշվի առնելով Եվրոպայում գազի արդյունահանման աստիճանական կրճատումը՝ կարելի է սպասել, որ «Գազպրոմ»-ի արտահանումը եվրոպական երկրներ միջնաժամկետ հեռանկարում կվերականգնվի»,- հայտարարել է Մեդվեդևը՝ հավելելով, որ մատակարարման աճը կախված կլինի եղանակային պայմաններից:

Նույն շարքից