ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքը 2015-ի հունվարին ավելացել է, ինչը հիմնականում պայմանավորված է թանկարժեք քրոսովերների և պիկապների բարձր պահանջարկով, գրում է The Wall Street Journal-ը:
2014-ի հունվարի համեմատ նախորդ ամիս իրացման ծավալն աճել է 13,7%-ով` հասնելով 1,15 մլն մեքենայի:
Բենզինի գնանկման ( 2 դոլար՝ 1 գալոնի համար) և առավել մատչելի վարկային պայմանների հետ մեկտեղ շուկայում նկատվել է պիկապների և քրոսովերների պահանջարկի միտում:
Ընդ որում` էլեկտրամեքենաների պահանջարկը շարունակում է ցածր մնալ: Մասնագետները գտնում են, որ դա վտանգի տակ է դնում այս ոլորտում ներդրումներ կատարելու ԱՄՆ-ի պլանները:
Մեքենաների վաճառքի ընդանուր թվում էլեկտրամեքենաների մասնաբաժինն ընդամենը 1% է: