Բիզնես 

Մոսկվայի հյուսիսում հրդեհ է բռնկվել Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» կենտրոնում

Մոսկվայի հյուսիսում հրդեհ է բռնկվել «Ռիո» առևտրային-ժամանցային կենտրոնում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Ավելի ուշ մամուլի ծառայությունից հայտնել են, որ առևտրային-ժամանցային կենտրոնում հրդեհը մարվել է:

 

Ժամը 7:03-ին հաղորդագրություն է ստացվել հրդեհի մասին: «Նախնական տվյալներով՝ հրդեհի մակերեսը 15 քառակուսի մետր է»,- ասված է եղել հաղորդագրության մեջ: Այնուհետև հայտնի է դարձել, որ հրդեհի մակերեսը 15 քառակուսի մետրից հասել է 200 քառակուսի մետրի:

 

Միջադեպի ժամանակ շենքում այցելուներ չեն եղել, վիրավորների մասին տեղեկություն չի ստացվել:

Նույն շարքից