Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2014թ-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում գործել է 12 հազ. 786 խանութ, ինչը 2013թ-ի համեմատ ավելի է 134-ով: 2014թ-ին ավելացել են ինչպես խոշոր, այնպես էլ` գերփոքր ու միջին համարվող խանութները:
Եթե 2013 թ-ին խոշոր խանութները եղել են 155-ը, ապա 2014 թ-ին դրանք ավելացել են 8-ով, գերփոքր խանութներն ավելացել են 157-ով ու կազմելով 11 հազ. 754 խանութ՝ միջին խանութները ավելացել են 10-ով և կազմել 168 խանութ: Պակասել է միայն փոքր համարվող խանութների թիվը: Եթե Հայաստանում 2013թ-ին գործել է 744 փոքր խանութ, ապա 2014թ-ին դրանք պակասել են 43-ով:
Ըստ վիճակագրական տվյալների՝ այս խանութներում աշխատում են 39 հազ. 458 մարդ: