Բիզնես 

Դոլարի փոխարժեքը մնացել է անփոփոխ

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` փետրվարի 5-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը չի փոխվել` կազմելով 476.51 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.1 դրամով և կազմել 542.65  դրամ:  ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.17 դրամով` կազմելով  7.07  դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.58 դրամով և կազմել 726.11 դրամ:


Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը փետրվարի 5-ին կազմել է  19 հազար 433.61  դրամ, արծաթի գինը՝ 266.42 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 966.35 դրամ:

Նույն շարքից