Թուրքիան ու Ռուսաստանը սկսում են «Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագծի տեխնիկական իրականացման գործընթացը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Նրա խոսքով՝ թուրքական Botas-ն ու ռուսական «Գազպրոմ»-ը տեխնիկական աշխատանքները մտադիր են սկսել փետրվարի 7-ից:
Ռուսաստանը «Հարավային հոսք» նախագծի կառուցման աշխատանքները դադարեցնելու մասին հայտարարել էր անցյալ տարվա դեկտեմբերին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած այցի ընթացքում ծրագրի դադարեցումը պայմանավորել էր Եվրոպական միության ապակառուցողական կեցվածքով:
Ավելի ուշ հաղորդվել էր այդ նախագիծը մեկ այլ նախագծով՝ «Թուրքական հոսքով» փոխարինելու մասին: