Մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. այսօր արդեն մեկ ԱՄՆ դոլար կարելի է գնել 482.50 առավելագույն, և 480 նվազագույն գնով:
Դրական տատանումը փետրվարի 6-ի համեմատ դոլարի առքի դեպքում կազմում է + 8.84 տոկոս, վաճառքի ՝ +1.23:
Մեկ շաբաթ առաջ մեկ ԱՄՆ դոլար կարելի էր գնել 478.50 նվազագույն և 479 առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն նույնպես դրական տատանում է գրանցել և այսօր 1 եվրո կարելի է գնել 549 նվազագույն և 559 առավելագույն գնով:
Փոխարենը ռուսական ռուբլին իջել է ՝ հասնելով առքի համար 6.57 ՀՀ դրամի, այն դեպքում, երբ երեկ 7.1, 7.2 էր: Իսկ այն վաճառվում է 7.41-ով: