Բիզնես 

ՕՊԷՔ-ը բարձրացրել Է 2015 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ) 2015 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը բարձրացրել Է օրական 40 հազար բարելով՝ օրական մինչեւ 92,32 մլն բարել, ինչը 1,17 մլն բարելով գերազանցում Է 2014 թվականի ցուցանիշը: Այս մասին  վկայում Է կազմակերպության փետրվարյան զեկույցը:


Անցյալ տարվա արդյունքներով՝ պահանջարկի գնահատումը, դեկտեմբեր ամսվա համեմատությամբ, բարձրացվել Է 20 հազար բարելով՝ մինչեւ օրական 91,15 մլն բարել:  


2015 թվականի առաջին եռամսյակում օրական պահանջարկը, ըստ ՕՊԷՔ-ի գնահատման, կկազմի օրական 91,36 մլն բարել: Սա 30 հազար բարելով ավելի Է նախորդ կանխատեսումից (օրական 91,33 մլն բարել), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից