Բիզնես 

2015-2020թթ. նավթի պահանջարկն աշխարհում կավելանա. ՄԷԳ

 

Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսման համաձայն՝ 2015-2020թթ. նավթի պահանջարկն աշխարհում կավելանա:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, փաստաթղթում նշվում է, որ համաշխարհային պահանջարկի աճը տարեկան կկազմի միջինը 1.2%:

 

Ըստ գործակալության կանխատեսման՝ 2015թ. նավթի համաշխարհային պահանջարկը կկազմի օրական 93.3 մլն բարել, 2016թ.` 94.5 մլն բարել, մինչդեռ 2020թ. այդ ցուցանիշը կհասնի 99.1 մլն բարելի:

 

Զեկույցում նշվում է նաև, որ 2020թ. դրությամբ ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալը կհասնի օրական 2.2 մլն բարելի:

Նույն շարքից