Բիզնես 

Նավթի համաշխարհային պահանջարկի աճ Է կանխատեսվում

Առաջիկա հինգ տարում աշխարհում նավթի պահանջարկը կսկսի վերականգնվել 2014 թվականի խիստ դանդաղ աճից հետո, սակայն այն ավելի թույլ կլինի 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից առաջ պահանջարկի աճից: Այդ մասին ասված Է Էներգետիկայի միջազգային գործակալության զեկույցում (ԷՄԳ):


«Համաշխարհային պահանջարկի աճը միջին հաշվով տարեկան կկազմի 1,2 տոկոս, ինչն ավելի թույլ Է միջճգնաժամային ժամանակաշրջանի պահանջարկից (1,9 տոկոս 2001-ից մինչեւ 2007 թվականներն ընկած ժամանակաշրջանում)»,-նշվում Է ԷՄԳ-ի զեկույցում, որը նվիրված Է նավթաշուկայի զարգացման հնգամյա կանխատեսմանը:


Գործակալության կանխատեսումների համաձայն՝ 2020 թվականին համաշխարհային պահանջարկը կկազմի օրական 99,1 մլն բարել նավթ: 2014-ից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում նավթի պահանջարկն կավելանա օրական 6,6 միլիոն բարելով: Դրա հետ մեկտեղ պահանջարկի ավելացումը գրեթե 1,5 միլիոն բարելով կգերազանցի նավթի համաշխարհային արդյունահանման աճը, որը կկազմի 5,2 մլն բարել: 


ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ԷՄԳ-ն սպասում Է, որ 2015 թվականին պահանջարկը կկազմի օրական 93,3 մլն բարել նավթ: Գործակալությունը կանխատեսում Է, որ 2016 թվականին համանման ցուցանիշը կկազմի օրական 94,5 մլն բարել նավթ:

Նույն շարքից