Բիզնես 

Նազարբաևը հանձնարարել է Ազգային բանկին արագացնել տնտեսության ապադոլարացման ուղղությամբ տարվող աշխատանքը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանձնարարել է Ազգային բանկին արագացնել տնտեսության ապադոլարացման ուղղությամբ տարվող աշխատանքը, հաղորդում է interfax.ru-ն:

 

«Ես արդեն դիմել եմ պետական հիմնադրամի ղեկավար Շուկեևին, մեր ազգային ընկերություններին, ներդրողներին, ովքեր հենց այնպես ապահովության համար դոլարով գումար են պահում: Պետք է փոխանակել տենգեով»,- հայտարարել է նա չորեքշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ:

 

13 ամսվա ընթացքում տենգեն էժանացել է ԱՄՆ դոլարի նկատմամբ մոտ 20 տոկոսով:

 

Կառավարությունը և Ազգային բանկը Մաքսային միությունում Ղազախստանի գործընկեր երկրների արժութային շուկաներում անկայունության ֆոնին 2014 թվականի դեկտեմբերի վերջին մի շարք միջոցներ են բարձրաձայնել, որոնք կընդունվեն տնտեսությունում ազգային արժույթի դերի բարձրացման նպատակով:

Նույն շարքից