Բիզնես 

Հայաստանը ԵՏՄ երկրների հետ շուրջ 1.5 մլրդ դոլարի առևտուր է իրականացրել

 Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ 2014 թվականի ընթացքում իրականացրել է 1 մլրդ 450 մլն 311 հազար դոլարի առևտուր, որը կազմել է ընդհանուր առևտրաշրջանառության 24,5 տոկոսը: Ռուսաստանի հետ առևտրի ծավալը նախորդ տարի ավելացել է 3.2 տոկոսով և կազմել 1 մլրդ  402 մլն 735.5 հազար դոլար: Ընդ որում, Հայաստանից ապրանքների արտահանումը նվազել է 7.7 տոկոսով և կազմել 308 մլն  409.7 հազար դոլար, իսկ ռուսական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստան ավելացել է 6.7 տոկոսով` կազմելով  1 մլրդ 94 մլն  325.8 հազար դոլար: 2014 թվականին Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանից արտահանվող ապրանքների 20.3, իսկ ներմուծման` 24.9 տոկոսը:


Բելառուսի հետ առևտրաշրջանառության ծավալը 2014 թվականին նվազել է 19 տոկոսով և  կազմել է 40 մլն 68 հազար դոլար: Դա ապահովել է ընդհանուր առևտրաշրջանառության 0.7 տոկոսը: Նշենք, որ Հայաստանից Բելառուս արտահանման ծավալը ավելացել է 5.5 տոկոսով` գերազանցելով 9 մլն դոլարը, իսկ ներմուծման ծավալը նվազել է 24,1 տոկոսով` կազմելով շուրջ 31 մլն դոլար:

 

Ղազախստանի հետ առևտրաշրջանառության ծավալը 2014 թվականին նվազել է 6.5 տոկոսով և կազմել շուրջ 7.5 մլն դոլար: Հայաստանից Ղազախստան արտահանումն այդ ընթացքում նվազել է 4.7 տոկոսով` կազմելով 6 մլն 951.8 հազար դոլար, իսկ ներմուծումը Հայաստան նվազել է 24.9 տոկոսով` կազմելով  556.3 հազար դոլար:

Նույն շարքից