Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից այսօր լրագրողներն հետաքրքրվեցին, թե ուսումնասիրե՞լ են հարցը՝ ինչպես կանդրադառնա Կենտրոնական բանկի վերջին որոշումը (վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը մինչև 10.5%) ՀՀ քաղաքացիների՝ հատկապես աղքատ խավի վրա:
«Ես կարծում եմ, որ քաղաքականությունը, որն իրականացվում է Կենտրոնական բանկի կողմից, նաև իր վերջին քայլը, ներկայացված է իր հիմնավորումներով և բնական է, որ այն քաղաքականությունը, որը վերաբերում է գնաճի զսպմանը, առաջի հերթին դրական քաղաքականություն է: Կառավարության հետ իրականացվում են քայլեր, որպեսզի մեր քաղաքացիների սոցիալական վիճակը լավացվի»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ԿԲ-ի որոշման հետևանքով բարձրացվելու են բանկերի կողմից քաղաքացիներին տրվող վարկերի տոկոսադրույքները, նախարարը պատասխանեց. «Դա ձեր գնահատականն է, պետք է ամբողջության մեջ նայել հարցը»: