Էկվադորը քննարկում է Եվրասիական տնտեսական միության հետ առեւտրական համաձայնագիր կնքելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է այդ երկրի արտադրության եւ զբաղվածության հարցերի նախարար Ռիչարդ Էսպինոսան՝ ամփոփելով էկվադորա-բելառուսական համագործակցության հանձնաժողովի՝ Կիտոյում կայացած նիստի արդյունքները:
«Արտաքին առեւտրի ոլորտում մենք նախնական վերլուծություն ենք սկսել, որպեսզի պարզենք Բելառուսի եւ ԵՏՄ-ի հետ առեւտրական համաձայնագիր կնքելու հնարավորությունը»,- Էսպինոսայի խոսքը մեջբերել է Andes գործակալությունը:
Նախարարի խոսքով, այդ գործընթացը կարող է բավական երկար ժամանակ պահանջել, սակայն հնարավորությունների վերլուծությունն արդեն ընթանում է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: