ICE առևտրային հարթակում Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի գինն աճել է՝ հասնելով բարելի դիմաց 60,26 դոլարի՝ անցած օրվա տվյալների համեմատ ավելանալով 1,6 տոկոսով: Այդ մասին են վկայում բորսայի տվյալները, գրում է lenta.ru-ն:
Նման արժեք է հաստատվել 2014 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ: Մասնագետները նշում են, որ ներկայիս աճը վկայում է աճուրդի մասնակիցների կողմից մոտ ապագայում նավթի գների բարձրացման ակնկալիքի մասին:
Նմանատիպ աճ է ցույց տալիս նաև WTI ամերիկյան նավթը: Այդ տեսակի նավթի մեկ բարելի գինը բարձրացել է 1,5 տոկոսով՝ մինչև 52,02 դոլար: