Բիզնես 

Բնապահպանության նախարարության պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 1.32 մլն դրամ գումար

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից փետրվարի 9-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների ևտեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 750 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 2,1մլն դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես, Տավուշիտարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման չորս գործերի քննությանարդյունքում չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարիվարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.09 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակամիջավայրին հասցված վնաս:

 

Արարատի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3.6 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից հայտնաբերված Շահաբ գյուղում իրականացվող հորի ապօրինի հորատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից չորս տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:


Տավուշի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Ընդհանուր առմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.32 մլն դրամ գումար:

Նույն շարքից