Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, տարվա սկզբին Յունիբանկից մոտ 10 միլիարդ ՀՀ դրամի չափով ավանդ է հանվել, ինչի արդյունքում բանկը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Հենց այդ պատճառով էլ Յունիբանկը 18 տոկոսով ավանդներ է առաջարկում իր հաճախորդներին: Թե ինչի կհանգեցնի բանկին այս գերճգնաժամային վիճակը, ժամանակը ցույց կտա, ամեն դեպքում այս պահին Յունիբանկը գտնվում է բավականին ծանր ֆինանսական դրության մեջ, ինչի մասին են վկայում նաև վերջինիս կողմից առաջարկվող ավանդային աննախադեպ պայմանները:
Նրան, թե ինչն է պատճառը, որ 10 միլիարդ դրամի չափով ավանդները միանգամից հանվել են Յունիբանկից, կանդրադառնանք հաջորդիվ: