Բիզնես 

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն արդեն ապրիլին կարող է վերանայել Ռուսաստանի վարկանիշը

analitik.am

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն արդեն ապրիլին կարող է վերանայել Ռուսաստանի` «BBB-» մակարդակում գնահատված ներդրումային վարկանիշը, հայտարարել է վարկանիշային գործակալության ավագ կառավարիչ Փոլ Ռոուքինսը։


«Մենք նախկինի պես կարծումենք, որ Ռուսաստանի ներդրումային մակարդակին աջակցող գործոնները մեկ րոպեում չեն անհետանա», – հայտարարել է Ռոուքինսը Bloomberg գործակալության հետ հարցազրույցում։ 360 մլրդ դոլարը գերազանցող պահուստների ծավալները բավարար են ճգնաժամը զսպելու համար, իսկ վճարային հաշվեկշռի պրոֆիցիտի ավելացումն ուավելի իրատեսական բյուջեն աջակցող գործոններ են վարկանիշի համար։


Հիշեցնենք, որ վարկանիշային գործակալությունը հունվարի կեսին նվազեցրել էր Ռուսաստանի վարկանիշը` հասցնելով այն ներդրումային մակարդակի ամենացածր աստիճանի` «BBB-»` բացասական կանխատեսմամբ։


Fitch–ի կանխատեսումների համաձայն` Ռուսաստանի տնտեսությունը 2015թ.–ին կկրճատվի 4,5 տոկոսովև 1 տոկոսով` 2016 թ.–ին։


«Իրավիճակը կարող է շարունակվել նաև հաջորդ տարի, եթե պահպանվեն պատժամիջոցները, նավթի ցածր գները, ինչպես նաև եթե բացակայեն ներդրումները», – նշել է ավագ կառավարիչը։

Նույն շարքից