Բիզնես 

Հայաստանի էներգետիկ ոլորտը կարևորագույն ոլորտ է ԱՄՆ-ի համար. դեսպան

analitik.am

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարտի 9-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին:

 

Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանի էներգետիկ ոլորտին, մասնավորապես, Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

Հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկ բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության արդյունքներից ու ընթացքից: Դեսպան Ռիչարդ Միլսի խնդրանքով նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:

Ռիչարդ Միլսը նշել է, որ Հայաստանի էներգետիկ ոլորտը կարևորագույն ոլորտ է ԱՄՆ կառավարության համար: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում ևս էներգետիկ բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը կշարունակվի նույնքան արդյունավետ:

Նույն շարքից