Բիզնես 

Դոլարը, ռուբլին թանկացել են, իսկ եվրոյի փոխարժեքը նվազել է

analitik.am

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` մարտի 10-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.87 դրամով` կազմելով 480.38  դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.78  դրամով և կազմել  516.41 դրամ:


 

ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնինը եղեկացնում է` ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.03  դրամով` կազմելով  7.92  դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.71  դրամով և կազմել 722.88  դրամ:


Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 10-ին կազմել է 18 հազար 46.98  դրամ, արծաթի գինը՝ 245.88  դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 792.15 դրամ:

Նույն շարքից