Միջազգային Տնտեսություն 

Ռուսաստանի պատժամիջոցների հետեւանքով բալթյան երկրները կկորցնեն 690 միլիոն դոլար

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Եվրագոտում գտնվող Լիտվիան, Լատվիան ու Էստոնիան Ռուսաստանի դեմ արեւմտյան տնտեսական սահմանափակումների հետեւանքով կկորցնեն շուրջ 690 միլիոն դոլար:

 

Ռուսաստանում տնտեսականան ճգնաժամի ու ռուբլու արժեզրկման պայմաններում բալթյան երկրները ստիպված են կրճատել իրենց ապրանքատեսակների արտահանումը դեպի Ռուսաստան:

 

Տվյալների համաձայն, Ռուսաստանին բաժին է ընկնում Լիտվիայի արտահանման 21 տոկոսը, Լատվիայի՝ 12, իսկ Էստոնիայի 10 տոկոսը:

 

Իր հերթին Ռուսաստանը,, նավթի գների անկման պայմաններում ստիպված է կրճատել ներկրումը մի շարք եվրոպական երկրներից:

Մասնավորապես նավթի գների անկման հեւտեւանքով 2015 թ.-ին Ռուսաստանը կկորցնի 180 միլիարդ դոլար:

 

 

 

Նույն շարքից