Միջազգային Տնտեսություն 

Յացենյուկ. Բարեփոխումների արդյունքները կզգացվեն ժամանակի ընթացքում

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի կառավարությունը անցկացնելու է ռեֆորմներ, որոնց արդյունքները կզգացվեն ժամանակի ընթացքում:

 

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, նշելով, որ բարեփոխումների արդյունքում կօգտվի հաջորդ կառավարությունն ու վարչապետը:

«Բարեփոխումների պայմաններում հաղթող դուրս կգա հաջորդ կառավարությունն ու վարչապետը, քանի որ ներկայումս մեր վարկանիշը գնալով ընկնում է, սակայն ռեֆորմների արդյունքները տեսանելի կդառնա ավելի ուշ»,-ասել է նա:

 

Նրա խոսքերով կառավարությունը կիրականացնի բարենորոգումներն ու կշարժվի այնպիսի ճանապարհով, ինչպես ժամանակին շարժվել էր Լեհաստան՝ կրճատելով բյուջետային ծախսերը, պետական սեկտորը, իսկ այնուհետեւ ձեռնամուխ եղել էներգետիկ համակարգի կազմավորմանը:

 

Նույն շարքից