Միջազգային Տնտեսություն 

Նավթի գներն աճել են Իրանի ու Սաուդյան Արաբիայի հայտարարությունների ֆոնին

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Նավթի գներն աճել են Իրանի ու Սաուդյան Արաբիայի հայտարարությունների ֆոնին: Նավթի գինը միջազգային շուկայում կազմել է 60,56 դոլար:

 

Նավթի գնաճը փորձագետները կապում են Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Ռեզա Նաջաֆու հայտարարության հետ, երբ վերջինս հայտարարել էր, որ իրանյան միջուկային բանակցությունների ընթացքում կողմերի միջեւ որեւէ համաձայնություն չի կայացել:

 

Միաժամանակ, Սաուդյան Արաբիայի նավթի նախարարը Բեռլինում հայտարարել է, որ առաջիկայում սպասվում է նավթի պահանջարկ ու որոշակի կայունացում շուկայում:

Փորձագետների կարծիքով առաջիկայում նավթի գները կտրուկ աճ չեն գրանցի ու կպահպանվե 60-80 դոլարի սահմաններում:

 

 

Նույն շարքից