Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Չինաստանը մտադիր է 2015թ.-ին ակտիվ ներդրումներ իրականացնել արտասահմանյան երկրներում, բարձրացնել շինարարական ոլորտներում՝ ավտոճանապարհների ու երկաթուղային ճանապարհների շինարարությունների արդյունավետությունը:
Չինաստանի իշխանությունները որոշել են կապիտալ ներդրումներն ավելացնել 10 տոկոսով՝ այն հասցնելով 113 միլիարդ դոլար:
Պեկինում կայանալիք խորհրդարանական լսումների ընթացքում կհաստատվի երկրի 2015թ.-ի պետական բյուջեն: