Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` 2015 թվականին ռուս-չինական առևտրի ծավալը պետք է հասնի 100 միլիարդ դոլարի: Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին.
«Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի երկկողմ ապրանքաշրջանառությունում հասնենք 100 միլիարդ դոլարի նպատակին, ստորագրենք Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտում համագործակցության մասին համաձայնագիր: Չինաստանը պատրաստ է 2015 թվականին համաձայնագիր ստորագրել արևմտյան երթուղով ռուսական գազի մատակարարումների մասին և սկսել արևելյան երթուղով գազատարի կառուցումը:
Բացի այդ, Պեկինը պատրաստ է Մոսկվայի հետ համագործակցել լայն հիմնակմախքով ինքնաթիռի ստեղծման ու ճեպընթաց երկաթուղագծերի կառուցման հարցերում, ինչպես նաև ատոմային էներգետիկայի ու նավթահանքերի շահագործման ոլորտներում»: Ներկա դրությամբ Չինաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, իսկ Ռուսաստանն իր հերթին Չինաստանի խոշորագույն առևտրային գործընկերների թվում 9-րդն է: 2014 թվականին երկու երկրների միջև առևտրի ծավալն աճել է 6.8 տոկոսով` մինչև 95.28 միլիարդ դոլարով: