Միջազգային Տնտեսություն 

Ուկրաինայի ֆիննախարարը ԱՄՆ-ից նոր ֆինանսական օգնություն է ակնկալում

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինական տնտեսության վերականգման համար պահանջվում են նոր ֆինանսական միջոցներ:

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարսենկոն, նշելով, որ Միջազգայի վալյուտային ֆոնդի վարկերը որոշակի կայունացում են մտցրել երկրի բանկային համակարգում:

 

 

Նրա խոսքերով, Ուկրաինայի տնտեսական ճգնաժամին դիմակայելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսներ:

Նա ընդգծել է, որ Ուկրաինան ֆինանսական օգնություն ստանալու նպատակով բանակցություններ է վարում ամերիկյան գործընկերների հետ, որոնք խոստացել են Կիեւին տրամադրել 2 միլիարդ դոլար:

 

Վերջում նա ավելացրել է, որ անհրաժեշտ է ավարտին հասցնել երկրում իրականացվող բարեփոխումները, միաժամանակ նշելով, որ իրավիճակը Դոնբասոի հետ կապված դեպքերի հետ ռիսկային է:

 

Նույն շարքից