Միջազգային Տնտեսություն 

Սաուդյան Արաբիան ավելացրել է նավթի հանույթի ծավալները

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Սաուդյան Արաբիան ավելացրել է նավթի արտահանման ծավալները՝ այն հասցնելով առավելագույն մաքսիմումի:

Տարեսկզբին երկիրի նավթի արտահանման ծավալները աճել են 7,8 տոկոսով՝ կազմելով 7,47 միլիոն բարել: Սաուդյան Արաբիան համարվում է նավթի արտահանման խոշոր երկրներից մեկը:

Միաժամանակ Իրաքը, որը գտնվում է երկրորդ հորիզոնականում զգալիորեն կրճատել է սեւ վառելիքի արտահանումը, մոտավորապես 14 տոկոսով:

Իրանի նավթի արտահանման ծավալները չեն փոփոխվել ՝ կազմելով օրեկան 1,33 միլիոն բարել:

Նույն շարքից