Միջազգային Տնտեսություն 

Իրաքը ավելացրել է նավթի արտահանման ծավալները

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, 2015թ.-ի փետրվարից Իրաքը շուրջ 2,2 տոկոսով ավելացրել է երկրից արտահանվող նավթի ծավալները:

Փետրվար ամսին արդյունահանվել է ընդհանուր առմամբ 72,7 միլիոն բարել նավթ, որից 64,2 միլիոնը՝ Բասրայի, իսկ 8,5 միլիոնը Տիկրիտի նավթահորերից:

 

Նավթի միջին արժողությունը կազմել է մոտ 50 դոլար, նավթից ստացված շահույթը կազմել է 3,4 միլիարդ դոլար:

Իրաքի նավթը Բասրայից արտամղվում է դեպի Պարսից ծոցի երկրներ ու Թուրքիայի տարածքով՝ դեպի Միջերկրական ծով: Բացի այդ, ոչ մեծ ծավալներով, հիմնականում ավտոմոբիլային տրանսպորտով իրաքյան նավթը արտահանվում է նաեւ Հորդանան:

 

Նույն շարքից