Միջազգային Տնտեսություն 

Ուկրաինան մտադիր է պետական ընկերությունները վաճառել օտարերկրյա ներդրողներին

analitik.am

Ուկրաինայի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Այվարաս Աբրոմավիչուսը մտադիր է սփականաշնորհել ուկրաինական ընկերությունները արեւմտյան ներդրողների միջոցով, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։

Նրա խոսքով՝ դա հնարավորություն կտա առավելագույն օգուտով վաճառել պետական ընկերությունների բաժնեմասերը։ Գերատեսչությունը մտադիր է մինչեւ ապրիլի կեսը կառավարությանը ներկայացնել այն ընկերությունների ցուցակը, որոնք պլանավորվում է սեփականաշնորհել։  Նախարարը նաեւ հայտնել է, որ իր գերատեսչությունը մտադիր է նորարարություններ ձեռնարկել պետական ընկերությունների սեփականաշնորհման արարողակարգում։

«Հիմա մենք պլանավորում ենք ակտիվների վաճառքը։ Նախկինում այդ սխեման թափանցիկ եւ կատարյալ չէր։ Պետությունը խորհրդականներ չէր վարձում, ինչը նորմալ էր համարվում։ Այստեղ փոփոխություններ ենք կատարելու։ 2 շաբաթ հետո կներկայացնենք ցուցակն ու փոփոխությունները»,- հայտարարել է Աբրոմավիչուսը։

Նախարարը ցանկանում է ուկրաինական ակտիվները վաճառել արեւմտյան ներդրողներին, քանի որ նրանք ավելի թափանցիկ են։ Աբրոմավիչուսը նշել է, որ ներդրողները  հետաքրքրված են ագրարային, ենթակառուցվածքային եւ այլ ակտիվներով։

Նույն շարքից