Միջազգային Տնտեսություն 

ԵՏՄ-ն ու Վիետնամն առաջիկայում կստորագրեն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը

analitik.am

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտարարել է, որ ԵՏՄ-ի ու Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է մոտակա երկու ամիսներին:

Նա ընդգծել է, որ մոտակա ամիսներին պլանավորված է գործարկել առաջին փորձնական նախագիծը, որը հնարավորություն կտա ընդլայնել վիետնամական շուկայի, ինչպես նաև Հարավ-արևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի մուտքը.

«Բնականաբար, դա շատ լուրջ նախաձեռնություն է, այն ուշադիր հաշվարկվում է՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը: Եվ այնուամենայնիվ, մենք ընդհանուր առմամբ հավասարակշռություն ենք գտել, մենք չենք տեսնում որևէ էական ռիսկ, որը կհանգեցնի մեր արդյունաբերության համար անցանկալի կամ անընդունելի հետևանքների»: 

Նույն շարքից