Միջազգային Տնտեսություն 

Գերմանիան 500 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի Ուկրաինային

Ուկրաինայի կառավարությունը Գերմանիայի կառավարության հետ համատեղ հուշագիր է ստորագրել 500 մլն եվրո ծավալով ֆինանսական վարկի մասին: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` փաստաթուղթը ստորագրվել է Բեռլինում՝ տնտեսական համագործակցության ուկրաինա-գերմանական խմբի ութերորդ նիստի ժամանակ, որը կայացել է ապրիլի 1-ին:

  Ուկրաինական կողմից փաստաթուղթն ստորագրած՝ տարածքային զարգացման փոխնախարար Գենադի Զուբկոն ընդգծել է, որ այդ միջոցները կուղղվեն Ուկրաինայի արևելյան շրջանների վերականգնմանն ու զարգացմանը:

Զուբկոն հիշեցրել է, որ հուշագրի ստորագրումը 2014-ի օգոստոսին Ուկրաինայի նախագահ Պյոտր պորոշենկոյի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև  կայացած բանակցությունների արդյունքն է:

Ֆինանսական միջոցները կարող են հատկացվել 2015-ի հունիսին: Վարկի մարման ժամկետը 15 տարի է, արտոնյալ ժամկետը` 5 տարի:
 

Նույն շարքից