Միջազգային Տնտեսություն 

Իրաքի նավթի արտահանումն աճել է 15 տոկոսով

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Նախորդ տարիների համեմատությամբ Իրաքը շուրջ 15 տոկոսով ավելացրել է նավթի արտահանման ծավալները:

 

Իրաքը շարունակում է նավթի արտահանման ծավալների աճը՝ ձգտելով փոխհատուցել մարտին առժամանակ կրած վնասները, երբ եղանակային անբարենպխաստ պայմանների հետեւանքով զգալիորեն կրճատվել էր սեւ վառելիքի արդյունահանումը:

 

Ներկայումս Իրաքը նավթի արտահանմամբ գրավում է երկրորդ տեղը, օրեկան երկրից արտահանվում է շուրջ 2,98 միլիոն բարել նավթ:

 

Նախորդ ամսին Իրաքը նավթի հանույթից ստացել է 4,46 միլիարդ դոլարի եկամուտ, իսկ ամենաշատ շահույթ Իրաքը գրանցել է 2014 թ-ին՝ 8 միլիարդ դոլար:

Նավթի բնական պաշարների ծավալով Իրաքը գրավում է աշխարհում հինգերորդ հորիզոնականը:

Նույն շարքից