Միջազգային Տնտեսություն 

Թուրքիան մտադիր է ավելացնել Իրանից ներկրվող գազի ծավալները

 

Թեհրանում կայացել է Իրանի նախագահ Ռուհանիի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնում է Press TV-ն:

 

Ըստ աղբյուրի` թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել ավելի շատ իրանական գազ ձեռք բերել, եթե գազի գինն էժանացվի Թուրքիայի համար:

 

Թուրքիան Իրանից 1000 խ/մ գազը գնում է 490 ԱՄՆ դոլարով: Ըստ Թուրքիայի` դա ամենաթանկ գինն է, որ ինքը վճարում է գազ գնելու համար: Թուրքիան պնդում է, թե Ռուսաստանից ու Ադրբեջանից գազ  է գնում համապատասխանաբար 335 և 425 ԱՄՆ դոլարով` 1000 խ/մ-ի դիմաց: Ռուսաստանից հետո Իրանը Թուրքիայի երկրորդ խոշորագույն գազի մատակարարն է:

 

Ռուհանին առաջարկել է նաև ջանքեր գործադրել, որպեսզի Թուրքիայի և Իրանի միջև առևտրի ծավալը հասցվի 30 մլր դոլարի` անցած տարվա 14 մլրդ-ի փոխարեն:

 

Ըստ իրանական աղբյուրի` կողմերը հայտնել են նաև միասնաբար ծայրահեղականության դեմ պայքարելու պատրաստակամության մասին:

 

Նույն շարքից