Միջազգային Տնտեսություն 

Ռուսաստանը «Թուրքական հոսքի» համար Հունաստանին կհատկացնի մի քանի միլիարդ եվրո

analitik.am

Ռուսաստանն ու Հունաստանը պլանավորում են համաձայնագիր ստորագրել, որի շրջանակներում Մոսկվան Աթենքին գազի տարանցման համար որպես կանխավճար կհատկացնի մինչև 5 միլիարդ եվրո` «Թուրքական հոսք» գազատարի կառուցման համար:

Այս մասին հայտնել է Հունաստանում իշխող «ՍԻՐԻԶԱ» կուսակցությունում նրա բարձրաստիճան աղբյուրը: Համաձայնագրի ստորագրումը պլանավորված է հաջորդ երեքշաբթի: Հունաստանը Ռուսաստանից ԵՄ գազի տարանցման համար որպես կանխավճար կստանա 3-5 միլիարդ եվրո.

գործարքը քննարկվել է Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի բանակցությունների ժամանակ: Հունաստանի կառավարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել Ռուսաստանի հետ գործարքը: Աթենքում հուսով են, ռուսական փոխանցման շնորհիվ կհաջողվի հետաձգել պարտքային պարտավորությունների շուրջ ԵՄ-ի հետ բանակցությունները:

Նույն շարքից