Միջազգային Տնտեսություն 

Ուկրաինան մտադիր է մնալ ԱՊՀ կազմում

analitik.am

Ինչպես հաղորդում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլինկինը կարծում է, որ ներկայումս աննպատակահարմար է դուրս գալ ԱՊՀ կազմից:

 

Նրա կարծիքով Ուկրաինան շարունակում է ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն անդամ երկրների հետ, ուստի անհրաժեշտ է պահպանել տնտեսական ու մշակութային կապերը:

 

Ուկրաինան արդեն բավականին տեւական ժամանակ չի մասնակցում ԱՊՀ քաղաքական միջոցառումներին, երկրի նախագահն ու վարչապետը պաշտոնական այցելություններին ու համաձայնագրերի կնքմանը չեն մասնակցում:

 

Նրա կարծիքով ԱՊՀ կազմից դուրս գալու դեպքում էականորեն կբարդանա Ուկրաինայի հազարավոր բնակիչների կյանքը, ուսի անհրաժեշտ է այս հարցում ցուցաբերել զգուշավորություն ու չձեռնարկել անմտածված քայլոեր:

Նույն շարքից