Բիզնես 

Արմեն Պողոսյան. ԵՏՄ անդամակցությամբ՝ սննդի հարցում նոր հնարավորություններ են բացվում՝ դրախտային հնարավորություններ

Սպառողների միության նախագահը Արմեն Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պարագայում սննդի ոլորտում նոր հնարավորություններ են բացվում։


«ԵՏՄ անդամակցությամբ՝ սննդի հարցում նոր հնարավորություններ են բացվում՝ դրախտային հնարավորություններ, պատկերացրեք ինչ մեծ է ռուսական շուկան և մեր գյուղատնտեսական ապրանքների համար ինչպիսի շուկա է բացվում»,- ասաց նա:



Ըստ նրա՝ տրամաբանված, հիմնավորված քաղաքականություն չկա տրանսպորտի հարցում, ինչպես մնացած բոլոր հարցերում: «Գների թանկացումը վերաբերում է բոլոր ոլորտներին: Գների թանկացում ալտերնատիվ չունի, քանի որ այն միշտ է լինում և բոլոր երկրներում, խնդիրն այն է, որ մեր նպաստները եկամուտներն ավելի հետ են մնում գների աճից, իսկ զարգացած երկրներում այլ է»,- ասաց Արմեն Պողոսյանը:



Արմեն Պողոսյանը նաև նշեց, որ մամուլից տեղեկացել է, թե մետրոյի երկու կայարան պետք է կառուցվի՝ Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներում, ինչն իրենք ողջունում են: «Մետրոն չի կարող լինել շահութաբեր, այն միշտ էլ սուբսիդիաներով է աշխատում, ինչը բնական է»,- ասաց նա:

Նույն շարքից