Մարտի 13-15-ը «Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում կանցկացվի «Կովկաս Շինարարություն և վերանորոգում EXPO 2015» 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, հաղորդում է LOGOS EXPO Center ընկերության մամուլի ծառայությունը:
««Կովկաս Շինարարություն և վերանորոգում EXPO 2015» ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է ներկայացնում բազմաթիվ տեղական և արտասահմանյան կազմակերպությունների համար: Այն նաև բավականին լավ հարթակ է հանդիսանում նոր ապրանքների և ծառայությունների ներկայացման համար: Անգնահատելի է այս միջոցառման դերը նոր գործնական կապերի ստեղծման, դրանց զարգացման և կայացման հարցում, ինչպես նաև ոլորտի իրական հաջողությունները գրանցելու և ամփոփելու գործում»,- ասված է հաղորդագրությունում:
Ցուցահանդեսին հրավիրվելու են ՀՀ-ում գործող բոլոր դեսպաններն ու հյուպատոսները, պաշտոնատար անձիք, 3500 և ավելի ընկերությունների տնօրեններ: