Apple-ը պատրաստվում է Watch «խելացի» ժամացույցների վաճառքի մեկնարկին։ Վաճառքի մեկնարկի նախաշեմին ընկերությունը Apple Store խանութների վաճառասեղանները մաքրում է Watch-ի մրցանակիցներից։
Ընկերությունն այլևս իր խանութներում չի վաճառի այնպիսի հայտնի սարքեր, ինչպիսիք են Jawbone Up և Nike+ FuelBand «խելացի» ապարանջանները։ Սրտի զարկերին հետևող Mio սարքը նույնպես անհետացել է խանութներից, թեև վաճառքում է մնացել առցանց Apple Store-ում։