Բիզնես 

Չինական կողմն իր հետաքրքրությունն է հայտնել Հարավային երկաթուղու կառուցման ծրագրի շուրջ

analitik.am

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 18-ին ընդունեց չինական «CCECC» կազմակերպության ներկայացուցիչներին՝ խորհրդի անդամ և կառավարման տնօրեն Հաո Յիժոնգի գլխավորությամբ:

 

Ողջունելով հյուրերին, Գագիկ Բեգլարյանը կարևորեց չինական կազմակերպության ներկայացուցիչների այցը Հայաստան:

 

 

Հանդիպման ընթացքում չինական կողմն իր հետաքրքրությունը հայտնեց տարածաշրջանի համար կարևորագույն դեր ունեցող Հարավային երկաթուղու կառուցման ծրագրի շուրջ:

 

 

Գագիկ Բեգլարյանը և Հաո Յիժոնգը քննարկեցին չինական խոշորագույն ընկերության մասնակցության հնարավորությունը նշված ծրագրի իրականացման աշխատանքներում:

Նույն շարքից