Բիզնես 

«Գազպրոմն» առաջիկա 5 տարիներին ծրագրում է Հայաստանի գազատրանսպորտային համակարգում 60 մլն դոլար ներդնել

«Գազպրոմի» ներդրումները Հայաստանի գազատրանսպորտային համակարգում 2006 թվականից կազմել են 200 մլն դոլար, առաջիկա հինգ տարիներին ծրագրվում է ավելացնել դրանք ևս 60 միլիոն դոլարով, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Երևան կայանալիք այցին վերաբերող Կրեմլի նյութերում։



Պուտինը Երևան կայցելի հայկական կողմի հրավերով։ Նա կմասնակցի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումներին, կայցելի հուշահամալիր և ելույթ կունենա արարողությանն այլ պետությունների ղեկավարների թվում

 

 

2013 թվականի դեկտեմբերին հաջողությամբ շահագործման է հանձնվել Հրազդանի ՋԷԿ–ի (սեփականատերեր` «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» և «Գազպրոմ») հինգերորդ էներգաբլոկը։ Արժեքը` 465.1 մլն դոլար, հզորությունը` տարեկան մինչև 3.3 միլիարդ կիլովատ ժամ։

Նույն շարքից