Բիզնես 

21 առևտրային բանկերի վարկային պորտֆելը կրճատվել է 150 միլիոն դոլարով. «168 ժամ»

analitik.am

««ՀՀ 21 առևտրային բանկերը հրապարակել են իրենց եռամսյակային հաշվետվությունները՝ 2015 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածի համար: Ինչպես երևում է բանկերի ներկայացրած տվյալներից, ՀՀ 21 բանկերից 17-ի վարկային պորտֆելն այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում նվազել է:


Բացարձակ մեծությամբ ամենից շատ նվազել են խոշորագույն բանկերի վարկային պորտֆելները: Այսպես՝ Ամերիաբանկի վարկային պորտֆելը նվազել է 27.9 միլիարդ դրամով, ՎՏԲ Հայաստան բանկինը՝ 22.3 միլիարդ դրամով, НСВС բանկինը 10.9 միլիարդ դրամով: 21 առևտրային բանկերի վարկային պորտֆելն այս տարվա առաջին եռամսյակի վերջին կազմել է 2 տրիլիոն 61.2 միլիարդ դրամ: Հունվարի 1-ի համեմատ՝ ընդամենը 3 ամսվա ընթացքում վարկային պորտֆելը՝ կրճատվել է ավելի քան 70 միլիարդ դրամով (շուրջ 150 միլիոն դոլար) կամ 3.3%-ով:



Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 2.5%-ով: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունն աշխուժանում է՝ չնայած վարկավորման ծավալների կրճատմանը»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից