Բիզնես 

Մեկ շաբաթում միջբանկային շուկայում իրականացվել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք

Հունիսի 1-5-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 85,984,614 դոլար 476,61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 88,396,752 ԱՄՆ դոլար 478,22 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



Ըստ ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 9,400,000 ԱՄՆ դոլար 477,53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



Միջբանկային շուկայում իրականացվել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 477,58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,224,516 EUR 524,85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,085,321 EUR 529,91 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:



Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:



«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 808,377,922 ռուբլի 8,81 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 257,614,219 ՌԴ ռուբլի 9.02 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:



Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

 

Մայիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50 մլն ԱՄՆ դոլար: 

Նույն շարքից