Միջազգային Տնտեսություն 

Կանադայի ֆիննախ. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասում են Կանադայի տնտեսությանը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Կանադայի ֆինանսների նախարար Ջո Օլիվերը խոստովանել է, որ Ռուսաստանչի դեմ պատժամիջոցները բացասաբար են անրադառնում նաեւ Կանադայի տնտեսության վրա:

 

 

Նրա խոսքերով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակող ԵՄ երկրները արդեն զգում են դրանց անհեռանկարային ու բացասական հետեւանքները, ինչը իր հերթին ազդում է նաեւ Կանադայի ապրանքաշրջանառության տեմպերի վրա:

 

Հիշեցնենք, որ Արեւմուռքի ու Ռուսաստանի հարաբերությունները կտրուկ կերպով վատթարացան ուկրաինական դեպքերից հետո, ինչի հետեւանքով Ռուսաստանի դեմ կիրառվեցին մի շարք տնտեսական ու քաղաքական սահմանափակումներ:

 

Իր հեռթին Ռուսաստանը ստիպված էր հակազդող պատասխան պատժամիջոցներ կիրառել արեւմուտքի երկրների հանդեպ:

 

 

Նույն շարքից