Եվրամիության երկրները որոշում են կայացրել երկարաձգել Ղրիմի դեմ պատժամիջոցները` ևս մեկ տարով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Աղբյուրը վկայակոչում է Բրյուսելում իր դիվանագիտական աղբյուրը: Վերջինս հստակեցրել է, որ «խոսքը քաղաքական որոշման մասին է, իրավական որոշումը ձևակերպվելու է մի փոքր ավելի ուշ»:
Ղրիմի դեմ գործող ԵՄ-ի ներկայիս պատժամիջոցները սահամանվել էին 2014-ի հունիսի 25-ին: Ղրիմի դեմ ԵՄ - ի պատժամիջոցները մասնավորապես արգելում են ապրանքների արտահանումը` առանց ուկրաինական վկայականների, ինչպես նաև` ներդրումների արգելք Ղրիմի տնտեսության որոշ ոլորտներում:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ կես տարով երկարաձգվելու են նաև Ռուսասատնի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները: