Հոգեբանի անկյուն 

Կարիերայում ինչն է բարձունքների հասցնում

Ուսումնասիորությունները ցույց են տալիս, որ ինքնավստահ մարդիկ, եթե անգամ օժտված չեն բարձր պրոֆեսիոնալիզմով, զբաղեցնում են շատ ավելի պատկառելի դիրքեր սոցիալական սանդղահարթակում: Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները:


Վիջինիայի բիզնես դպրոցի մասնագետների կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ չնայած չափազանց ինքնավստահ մարդիկ շատ ավելի հաճախ են սխալվում իրենց որոշումներում, բաց նրանք ավելի շուտ են հասնում մասնագիտական գագաթների…

 

 

Դիտելով փորձի ժամանակ կատարված նկարահանումները՝ գիտնականները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ ինքնավստահ մարդիկ շրջապատում միշտ լիդերի դիրքերում են, խոսում են հանգիստ, անծանոթ միջավայրում շատ ավելի քիչ են լարված, քան մյուսները:

 

Այնպես որ, եթե մտադիր եք նոր բարձունքներ նվաճել կարիերայում, ուշադիր եղեք այս հատկանիշներին:

Նույն շարքից