Ֆեյսբուք 

Թուրքիայի համար Իսլամական Պետությունը կարևոր գործիք է

Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Թուրքիայի համար Իսլամական Պետությունն արաբական աշխարհում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում նոր դիրքեր ձեռք բերելու համար անհրաժեշտ կարևոր գործիք է: Թուրքիայի անպաշտոն գործակցությունն այդ նեոիսլամական պետական կազմավորման հետ, վերջինիս հովանավորի և մատակարարի դերը ստանձնելը թույլ կտա պաշտոնական Անկարային ամենամոտ ապագայում որոշակի ճնշում գործադրել Իրանի, Սիրիայի, իսկ ավելի ուշ նաև Սաուդյան Արաբիայի վրա:


ԻՊ-ի ռազմական հաջողությունները և ծայրահեղական կարգախոսներն ու գործելակերպը քաղաքական գործընթացների ետնաբեմ մղեցին արաբա-իսրայելական հակամարտությունը՝ առաջնային դարձնելով ներարաբական դավանաբանական և էթնիկ հակասությունները: Այս համատեքստում անգամ պաղեստինցիների կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծություններն ունակ չեն լինի միջազգային հանրության ուշադրությունը կրկին կենտրոնացնել արաբա-հրեական վաղեմի հակամարտության կարգավորման անհրաժեշտության վրա:


Մերձավորարևելյան լարվածության նոր օջախների առաջացումն ու նորածին հակամարտությունների քաղաքական-գաղափարախոսական բովանդակության ներարաբական, ներիսլամական օրակարգը միանշանակորեն համապատասխանում են Թել-Ավիվի և Անկարայի շահերին: Ավելին՝ իրադարձությունների այսօրինակ զարգացման միտումները տարածության ու ժամանակի մեջ ծավալվելու, նոր մասնակիցներ ներգրավելու հսկայական ներուժ են պարունակում:

Նույն շարքից