Ֆեյսբուք 

5 պատճառ՝ Արցախում հանգստանալու համար

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


Անցած ամառ ես բախտ ունեցա իմ կարճատև ամառային արձակուրդն անցկացնել գեղատեսիլ Արցախում և ինչպես ասվում է՝ համը բերանս մնաց։ Այնպես չէ, որ առաջին անգամ էի այնտեղ, ի վերջո, 2 տարի ծառայել եմ ՊԲ-ում, բայց մի բան է Արցախն ու դրա գեղեցկությունն ընկալել զորանոցից և միանգամայն այլ բան՝ որպես զբոսաշրջիկ։ Ահա 5 պատճառ, հանուն որոնց յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ պետք է իր հանգիստն անցկացնի Արցախում։


1. Չբացահայտված դրախտ

Այսօր Հայաստանում հազարավոր մարդիկ կան, ովքեր կամ շա՜տ վաղուց են եղել Արցախում, կամ էլ ընդհանրապես չեն եղել։ Արցախն ունի ֆանտաստիկ գեղեցիկ ու բազմազան բնություն և պարզապես հեղեղված է պատմամշակութային հուշարձաններով, դրախտային բնապատկերներով, իսկ ոչ ստանդարտ հանգստի սիրահարներին կառաջարկեմ այցելություն լքված ադրբեջանական բնակավայրեր ու վաղուց մոռացված մարտերի մարտադաշտեր։ Հատկապես ուժեղ տպավորություն է թողնում Ակնան՝ Աղդամը։


2. Այն, ինչ մենք կորցրել ենք

90-ականների սկզբին, Երևանում էլ կար այն միասնականության, լրջության ու ռոմանտիզմի ոգին, որն առ այսօր իշխում է Արցախում։ Ցավոք, մենք դա կորցրեցինք ու հիմա էլ չկա այն հարևանություն անելը, անգամ դժվարություններին թեթև նայելը ու կայնքդ՝ երկրիդ հետ կապելու վճռականությունը, որն առկա է արցախում ու պարուրում է քեզ ամենուր։ 


3. Դեմոկրատական գներ

Արցախում հանգիստը էժան է։ Կարելի է ասել, գործ ունենք Երևանյան գների հետ սննդի և ժամանցի պարագայում, իսկ հյուրանոցային-կացարանային հարցերում՝ ավելի էժան։ Ստեփանակերտում կարելի է հանգիստ հյուրանոցներ գտնել՝ 5000 դրամանոց համարներով, իսկ եթե ավելի էկոնոմ եք ցանկանում՝ կան հոսթելներ և պարզապես սենյակներ՝ ավելի էժան գներով։ Եթե Ձեր տրանսպորտային միջոցով չեք, ապա ամենևին խնդիր չէ, բավականին մատչելի գներով մեքենայով վարորդի վարձել, ով Ձեզ կտանի Շուշի, Ջդրդուզ, Գանձասար, Զոնտիկներ և այլն։ Եթե պայմանավորվեք Արցաախում ձեր կացության ողջ ընթացքի կտրվածքով ու «փաթեթ» վերցնեք, ապա այս ծառայությունն ավելի էժան կլինի։


4. Իմաստավորում

Շատերի համար, թե՛ Արցախը, թե՛ Արցախյան պատերազմը, թե՛ մեր Հաղթանակը շատ վերացական են ու սահամանփակվում են Տատիկ-Պապիկի արձանի նկարով՝ ֆեյսբուքի քավրում։ Միայն Արցախում լինելով կարելի է հասկանալ, թե ինչ և ինչու ենք արել և միանշանակ գիտակցել, որ այդ ամենը իզուր չէր։ Թող պաթոսային չհնչի, բայց ես հայրենասիրության ու ազգասիրության մեծ իմպուլս ստացա, երբ այնտեղ էի։

Նույն շարքից